|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Հասել ենք նրան, որ պետք է էթիկայի և հիմարության միջև սահմաններ դնենք, ոչ թե` էթիկայի և իրավունքի. այսօր լրագրողներին ասաց երգիչ, երգահան Վահան Արծրունին` անդրադառնալով ԱԺ էթիկայի հանձնաժողովում վերջին շրջանում քննվող դեպքերին:
Ըստ նրա` վերջին շրջանում ազգային խայտառակության տեսակների հետ գործ ունենք:
«Էթիկայի հանձնաժողովը սկսել է ուղղակի խորհուրդներ տալ` ով ուր դիմի: Էթիկան գալիս է ընտանիքից, դաստիարակությունից, կրթությունից, խավային պատկանելությունից, ով որքան գիրք է կարդացել կամ չի կարդացել, և հանրային կեցվածքից: Նույնիսկ գողական աշխարհում կա էթիկա, և մարդիկ ինչ-ինչ նորմերով են ապրում: Իսկ ԱԺ-ում կառավարական էթիկա է ձևավորվում, և խնդիրներն այլ հարթակում են լուծվում»,- ասաց Արծրունին:
Նրա կարծիքով` իրավունքը նկարագրում է` ինչ չի կարելի անել, իսկ էթիկան` ինչ ես ինձ թույլ չեմ տա անել, ուստի պետք է մի փոքր մտածել ինչ և ինչպես ասելու վրա: