|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Արձանագրենք, որ Հրաչյա Հակոբյանը հերթական անգամ իր կեղծ հրապարակային հայտարարություններով փորձում է շեղել հանրության ուշադրությունը։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրառնալով ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հայտարարությանը, թե Գերասիմ Վարդանյանը մեղավոր չէ, իրեն ԱԺ բերողներն են մեղավոր։
«Այն, ինչ Հրաչյա Հակոբյանը ներկայացնում է, առաջին հերթին բնութագրում է իրենց, իրենց խմբակին և իրենց վարքագիծը։ Մենք մեր խմբակցության կողմից գնահատականը հնչեցրել ենք և այս պահին սպասում ենք քաղաքական իշխանության գնահատականին, դատապարտմանը և պատասխանատվության միջոցների առաջարկին կամ կիրառմանն այն պատգամավորների նկատմամբ, որոնք իրենց պահել են ոչ միայն առերևույթ հանցագործություն բնութագրվող տարբեր դրսևորումներով, այլ նաև ցուցաբերել շարունակական բնույթ կրող և Ազգային ժողովի հեղինակությունը զրոյացնելու ուղղված գործողություն»,- ասաց Արծվիկ Մինասյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։