կարևոր
3628 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-03 19:51
Քաղաքական

Լապշինի գործը հանգուցալուծվում է կամ ամեն ինչ նոր ընթացք է ստանում․ Նաիրի Հոխիկյան

Լապշինի գործը հանգուցալուծվում է կամ ամեն ինչ նոր ընթացք է ստանում․ Նաիրի Հոխիկյան

Լապշինի գործը հանգուցալուծվում է կամ ամեն ինչ նոր ընթացք է ստանում․

Մարտի 3-ին Էջմիածնի դատարանում տեղի ունեցավ Վլադիմիր Կարապետյանն ընդդեմ Նաիրի Հոխիկյանի դատական վեճի եզրափակիչ դատաքննությունը։ Հիշեցնեմ, խոսքը հայտնի «Լապշինի գործի» մասին է, որը բացահայտում է դեռևս 2019թ․ մայիսին տեղի ունեցած խոսակցությունը պատերազմով Արցախը թշնամուն հանձնելու Փաշինյանի մտադրության մասին։

Ապացույցները ներկայացնելուց հետո եզրափակիչ ելույթով հանդես եկավ Նաիրի Հոխիկյանի շահերի պաշտպան Լուսինե Վիրաբյանը՝ փաստերով հստակ ներկայացնելով այն հիմքերը, որոնք ապացուցում են Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների գործարքի մի շարք մանրամասներ։

Մենք արեցինք հնարավորն ու անհնարը՝ հաղթահարելու գրեթե 2 տարի Փաշինյանական ավազակախմբի կողմից գործի դրվող բոլոր արգելքները և ճնշումները, ապացույցները ապօրինաբար առգրավելու քայլերը, վկաներին (Լապշինին) լռեցնելու փորձերը։

Մենք հասանք եզրափակիչ քայլին և դատաքննության ժամանակ մեկ առ մեկ ներկայացրինք բոլոր ապացույցները։ Դրանք հրապարակելու ժամանակ Վլադիմիր Կարապետյանի իշխանական թևի շահերի պաշտպանի միջնորդությամբ արգելվեց տեսանկարահանումը։ Հասկանում եք, թե ինչու։

Դատավորը գնաց խորհրդակցական սենյակ, դատական վճիռը կհրապարակվի մարտի 27-ին։

Մինչև այդ ես տեսանյութերով կներկայացնեմ ինչպես դատաքննությունը, այնպես էլ ներկայացված ապացույցները բոլոր մանրամասնություններով։

Նաիրի Հոխիկյան

Մեդիափորձագետ