|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Փաստաբան Ռոման Երիցյանը գրում է․
«Արցախի նախագահին սպասարկող ավտոմեքենայի գործերը գրեթե մեկ տարի է՝ որևէ ընթացք չեն ստանում։ Որևէ մեկին մեղադրանք առաջադրել չեն կարողանում և անգամ որևէ մեկին չեն հարցաքննում։ Ավելի քան ակնհայտ է, որ վարույթները նախաձեռնվել են այլ, այն է՝ ավտոմեքենաները յուրացնելու նպատակով (հիշենք ներկայացուցչության դարպասները ջարդելը)։
Երեկ նաև հիշեցի, որ այդ գործերով տեղի է ունեցել նախադեպը չունեցող դեպք։ Մասնավորապես՝ մեկ քննիչ իր վարույթի շրջանակում մեկ այլ քննիչից առգրավել է արդեն իսկ առգրավված ավտոմեքենան։ Գիտե՞ք՝ ինչու։ Որովհետև առաջին առգրավումը ճանաչվում էր ոչ իրավաչափ և կար վտանգ, որ մեքենան պետք է վերադարձվի։ Ուստի նախաձեռնվեց նոր վարույթ և տեղի ունեցավ «առգրավում քննիչից» գաղտնի օպերացիան, որի մասին մեզ անգամ չեն իրազեկել։
Է՜, այնքան ասելու բան կա, որ գրեմ՝ շատ երկար կստացվի»։