|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Սամվել Շահրամանյանին սպասարկող մեքենան առգրավելու վերաբերյալ հարուցված քրեական վարույթը գտնվում է նախաքննության փուլում՝ մեռած վիճակում։ Այս մասին գրել է փաստաբան Ռոման Երիցյանը:
«Որևէ մեկին, այդ թվում՝ Ս․Շահրամանյանին նշված վարույթով մեղադրանք չի առաջադրվել։ Քննիչին և հսկող դատախազին հասցեագրված տասնյակ միջնորդություններ մնում են անհետևանք։ Մինչև հիմա պարզ չէ, թե կոնկրետ ինչ փաստական տվյալների հիման վրա է առգրավվել նախագահին սպասարկող ավտոմեքենան։ Թմրանյութերի ապօրինի շրջանառման վարույթն այլևս դուրս է թեմայի շրջանակներից, քանզի նշված վարույթով Արցախի նախագահին սպասարկող ավտոմեքենան քննիչի կողմից առգրավվելուց հետո մեկ այլ քննիչ մեկ այլ վարույթով այդ նույն ավտոմեքենան առգրավել է թմրանյութերի գործը քննող քննիչից»,- գրել է նա։
Նա նաեւ հայտնել է, որ Արցախի նախագահի հասարակական հիմունքներով օգնական Աշոտ Դանիելյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթն առայժմ շարունակում է մնալ նախաքննության փուլում։
«Այնուամենայնիվ, Ա․Դանիելյանի նկատմամբ քննիչը կայացրել է քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ որոշում, ինչի հիման վրա էլ Ա․Դանիելյանն այլևս որևէ հետապնդման չի ենթարկվում»,- գրել է փաստաբանը։