|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Սիրիական Հալեպ, Լաթաքիա, Համա և Տարտուս նահանգներում, որտեղ ավերածություններ են գրանցվել երկրաշարժի հետևանքով, զոհվել է ավելի քան 700 մարդ, վիրավորվել՝ 1430-ը։ Այս թվերը վերաբերում են միայն Սիրիայի իշխանությունների կողմից վերահսկվող տարածքներում, իսկ ահաբեկիչների կողմից օկուպացված սիրիական հողերում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով, ըստ սիրիական ԶԼՄ-ների, մահացել է մոտ 700 մարդ:
Թուրքիայում հզոր երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3381-ի. հայտնել է երկրի արտակարգ իրավիճակների կառավարման վարչության երկրաշարժերի և ռիսկերի նվազեցման բաժնի գլխավոր տնօրեն Օրհան Թաթարը։
«Այս պահին ունենք 3381 զոհ, 20436 վիրավոր»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Ընդհանուր առմամբ փլուզվել է 5575 շենք։
Երեկ վաղ առավոտյան Մարաշ նահանգում 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքով՝ այն դարձել է ամենաուժեղը 1939 թվականից ի վեր։ Երկրաշարժից ամենաշատ տուժած քաղաքը Այնթափն է: