կարևոր
3847 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-13 12:44
Տարածաշրջան

Երկրաշարժի հետևանքով Թուրքիայում և Սիրիայում զոհերի թիվը հասել է 34․179-ի

Երկրաշարժի հետևանքով Թուրքիայում և Սիրիայում զոհերի թիվը հասել է 34․179-ի

Փետրվարի 6-ին տեղի ունեցած 7.7 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետևանքով Թուրքիայում և Սիրիայում զոհերի թիվը հասել է 34․179-ի:

Ըստ Թուրքիայի արտակարգ իրավիճակների համակարգման կենտրոնի կիրակի օրվա տվյալների՝ զոհերի թիվը երկրում հասել է 29․605-ի, տարհանվել է 147․934 մարդ:

Սիրիայում հաստատվել է 4574 մարդու մահ: Սիրիայի պետական SANA գործակալության տվյալներով՝ երկրում երկրաշարժի զոհերի թիվը կազմում է 1414: Իսկ Սիրիայի ընդդիմությունը հայտնել է, որ երկրի հյուսիս-արևմտյան շրջաններում զոհվել է 3160 մարդ: