կարևոր
3484 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-06 21:24
Աշխարհ

Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 538-ի

Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 538-ի

Սիրիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 538-ի: Այս մասին հայտնում է Սիրիայի առողջապահության նախարարությունն ու հավելում, որ տուժածների թիվը 1353 է:

Գերատեսչությունն ընդգծում է, որ հրապարակված տվյալները վերջնական չեն:

Վաղ առավոտյան 7,7 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը Թուրքիայի հարավում գտնվող Քահրամանմարաշ նահանգն է: Ինչպես նշում են թուրք սեյսմոլոգները, այս երկրաշարժը կարող է դառնալ վերջին ժամանակներում ամենաավերիչներից մեկը տարածաշրջանում։ Այսօր ցերեկը Թուրքիայում գրանցվել Է ևս մի քանի երկրաշարժ՝ 7,7 մագնիտուդով, 4,2 մագնիտուդով և 4.3 մագնիտուդով: Ըստ վերջին տվյալների՝ Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1541-ի, 9733 մարդ վիրավոր է։