|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը թուրք գործընկեր Հուլուսի Աքարի հետ հեռախոսազրույցում մտահոգություն է հայտնել Սիրիայի հյուսիսում տիրող իրավիճակի վերաբերյալ։
«Նա մտահոգություն է հայտնել Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունների սրման կապակցությամբ... ներառյալ վերջին ավիահարվածները», - ասվում է Պենտագոնի հայտարարության մեջ:
Օսթինը «դեէսկալացիայի կոչ է արել և հայտարարել է, որ գերատեսչությունը խիստ դեմ է Սիրիայում թուրքական նոր ռազմական գործողությանը»: Միաժամանակ Պենտագոնի ղեկավարը «հաստատել է ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև ռազմավարական հարաբերությունների կարևորությունը»։
Միևնույն ժամանակ, Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որ Հուլուսի Աքարը զրույցի ընթացքում ասել է, որ «հակաահաբեկչական գործողություններն իրականացվում են Թուրքիայի ինքնապաշտպանության իրավունքի շրջանակներում, որը բխում է ՄԱԿ-ի Կանոնադրության 51-րդ հոդվածից։ Գործողությունների նպատակն է ապահովել խաղաղ բնակչության անվտանգությունը և երկրի սահմանները»։
Աքարը հավելել է, որ Թուրքիան պատրաստ է համագործակցել ԻՊ-ի և այլ ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարում։ Նա ընդգծել է, որ Թուրքիայի գործողությունների միակ թիրախը ահաբեկիչներն են, կոալիցիոն ուժերին կամ խաղաղ բնակչությանը վնաս հասցնելը բացառվում է։