|
Փոխարժեքներ
15 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.78 |
| EUR | ⚊ | € 431.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0201 |
| GBP | ⚊ | £ 498.26 |
| GEL | ⚊ | ₾ 137.6 |
Ռուսաստանը լարված հարաբերություններ ունի ՆԱՏՕ-ի և Ուկրաինայի հետ, սակայն մենք չպետք է անտեսենք սերտ հարաբերությունները Կիևի հետ՝ Մոսկվայի հետ մեր լավ հարաբերությունների պատճառով. ելույթում ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
Նրա խոսքով` ներկայումս համաշխարհային դիվանագիտության մեջ նման բարդ իրավիճակներ շատ կան։
«Թուրքիան տարածաշրջանում ճիշտ դիվանագիտություն է վարում. Կովկասում, Սիրիայում, Արևելյան Միջերկրականում, Կիպրոսում մեր արտաքին քաղաքականության մեջ առաջնորդվում ենք դիվանագիտությամբ և, ըստ անհրաժեշտության, գործելու ենք դիվանագիտական բարդ պայմաններում։ Այնտեղ, որտեղ դիվանագիտությունը անտեղի էր, մենք պատերազմել ենք: Թուրքիայի վճռականությունը մեծացրել է երկրի հզորությունը և նրա հեղինակությունն ամբողջ աշխարհում», - ասել է Չավուշօղլուն: