|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը ոստիկանության մարզային ստորաբաժանումների ղեկավարներ է նշանակել: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության կայքից:
Մասնավորապես` ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանը նշանակվել է Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ: Նա մինչ այդ եղել է Ոստիկանության Արաբկիրի բաժնի պետը:
ՀՀ Ոստիկանապետի մեկ այլ հրամանով Ոստիկանության գնդապետ Սևան Քոչարյանը ազատվել է Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի պաշտոնից և նշանակվել է Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ:
Վայոց Ձորի մարզային վարչության պետ է նշանակվել ոստիկանության Շիրակի մարզային վարչության նախիկին պետ Գրիգոր Գրիգորյանը: