|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ոստիկանության համակարգում կադրային փոփոխությունները շարունակվում են: Yerkir.am-ը ոստիկանությունից տեղեկացավ, որ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետի տեղակալ Վարդան Ծատրյանը նշանակվել է ոստիկանության Մեղրիի բաժնի պետ:
Ի դեպ, այսօր անակնկալ այցով Սյունիքի մարզ է մեկնել ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանը: Մեզ հետ զրույցում ոստիկանությունից հայտնեցին, որ Պողոսյանի այցը սովորական աշխատանքային այց է: Սակայն այն, հավանաբար, կապված է վերջերս Գորիսի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի հետ: