|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հայտնել ենք, որ այսօր, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով, աշխատանքից ազատվել է Սյունիքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վախթանգ Ավագյանը: Նրան այդ պաշտոնում փոխարինել է Արշավիր Գեւորգյանը, ով նախկինում զբաղեցրել է Տավուշի մարզային վարչության պետի պաշտոնը:
Yerkir.am-ը ոստիկանությունից տեղեկացավ, որ ոստիկանության մարզային վարչություններում այլ կադրային փոփոխություններ էլ են եղել: Մասնավորապես` ոստիկանապետի հրամանով` ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանը (լուսանկարում) նշանակվել է ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ, նա մինչ այդ ոստիկանության Բազումի բաժնի պետն էր։