|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ՀՀ ոստիկանությունում հերթական կադրային փոփոխություններն են տեղի ունեցել: Թիրախում նորից Ոստիկանության Շիրակի մարզային վարչությունն է, որի պետը բոլորովին վերջերս է փոխվել:
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Վահրամ Ենոգյանը նշանակվել է ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի տեղակալի պաշտոնում, որտեղ եւ աշխատում էր մինչ պաշտոնանկությունը: Այդ պաշտոնը զբաղեցնող Արթուր Հակոբյանն էլ նշանակվել է Գյումրիի Կումայրի բաժնի պետ, իսկ Կումայրի բաժնի պետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Պետրոսյանը եւս վերադարձվել է նախկին պաշտոնին՝ նշանակվելով Արթիկի ոստիկանապետ: