|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հատուկ քննչական ծառայության նորանշանակ պետ Վահրամ Շահինյանը երեկ պաշտոնանկ է արել միանգամից չորս հոգու՝ Հեկտոր Սարդարյանին, Արիստակես Երեմյանին, Վարդան Հարությունյանին ու Կամո Խաչատրյանին: Ճիշտ է, ըստ պաշտոնական հաղորդագրության՝ այդ մարդիկ աշխատանքից ազատվել են սեփական դիմումի համաձայն: Սակայն ակնհայտ է, որ այստեղ ինչ-որ բան այն չէ:
Հարցն այն է, որ Հ. Սարդարյանը համարվում է բոլորովին վերջերս ՀՔԾ պետի պաշտոնից ազատված Անդրանիկ Միրզոյանի մտերիմը: Բացի այդ, նույն Սարդարյանը հոկտեմբերի 27-ի գործով քննիչներից մեկն է և բազում այդպիսի աղմկահարույց գործեր է քննել: Իսկ Ա. Երեմյանի անունը հայտնի դարձավ մարտի 1-ից հետո կալանավորված, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանի գործով. նա Միքայելյանին և շատերին հանիրավի բանտարկության ուղարկեց: Ինչևէ, «Ժողովուրդ»-ին տեղեկություններ են հասել, որ ՀՔԾ-ում էլի են կադրային փոփոխություններ լինելու. Շահինյանին այդ քարտ բլանշը տրված է: