|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ՀՀ ոստիկանության համակարգում կադրային փոփոխությունները շարունակվում են: Օրերս ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Մալաթիայի բաժնի պետի տեղակալ է նշանակվել Արմեն Մելոյանը, ով մինչ այդ աշխատել է ՁՊՎ-ում: Այս տեղեկությունը yerkir.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Նշենք, որ մարտի 5-ին Վլադիմիր Գասպարյանի հրամանով Մալաթիայի ոստիկանապետ էր նշանակվել նույն բաժնի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զոհրաբյանը:
Կադրային փոփոխություններ են տեղի ունեցել նաև կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում: Մասնավորապես` Կարեն Մարգարյանը նշանակվել է կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության պետի տեղակալ:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Վլադիմիր Գասպարյանի հրամանով մի քանի մարզային ոստիկանապետեր էին պաշտոնանկ արվել, և նրանց փոխարեն նշանակվել էին նորերը: