|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով` ոստիկանության շտաբի պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Վարդան Եղիազարյանը: Այդ մասին Yerkir.am-ին հայտնեց Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Մինչեւ նոր նշանակումը Եղիազարյանը զբաղեցնում էր Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետի պաշտոնը:
Ոստիկանության շտաբի պետի պաշտոնը թափուր էր այս տարվա գարնանից, պետի պարտականությունները կատարում էր ոստիկանապետի խորհրդական, ոստիկանության շտաբի նախկին պետ Էդուարդ Ղազարյանը: