|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Էրեբունու ոստիկանապետ Գրիգոր Գրիգորյանն ազատվել է պաշտոնից: Էրեբունու նոր ոստիկանապետ է նշանակվել մինչ այժմ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժինը ղեկավարած Գագիկ Գաբրիելյանը:
Ոստիկանության Էրեբունու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալի պաշտոնում նշանակվել է Արսեն Ավոյանը ոստիկանության փոխգնդապետ, ոստիկանության Կենտրոնական բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գրիգոր Ամիրխանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից` նշանակվելով ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետի պաշտոնին:
Իսկ Արթուր Հովհաննիսյանն, ազատվելով Ոստիկանության Կենտրոնականի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտոցից, նշանակվել է Կենտրոնական բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալի պաշտոնում:
Ոստիկանության փոխգնդապետ, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պետ Գագիկ Գաբրիելյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից` նշանակվելով ոստիկանության Էրեբունու բաժնի պետ: