|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
«Երեկ տեղեկություն ստացանք, որ շուտով պաշտոնին հրաժեշտ է տալու ԿԳՄՍ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը։ Նա կնշանակվի Լիցենզավորման գործակալության պետ, նախկինը՝ Մովսես Մովսիսյանը, օրեր առաջ դիմում է գրել։
Արշակյանի փոխարեն, ըստ ամենայնի, կնշանակվի թիվ 198 դպրոցի տնօրեն Արտաշես Թորոսյանը։ Մենք կապվեցինք նրա հետ և հարցրինք՝ ճի՞շտ է, որ իրեն պատրաստվում են նշանակել հանրակրթության վարչության պետ, որը ԿԳՄՍ գլխավոր վարչություններից է։ Նա ասաց․ «Ես չգիտեմ», ապա․ «Ես նման ինֆորմացիա չունեմ», ըստ էության հաստատելով մեր լուրը:
Ի դեպ, թիվ 198 դպրոցում երկար տարիներ տնօրեն է աշխատել Դավիթ Հարությունյանը։ Բայց Թորոսյանը ժամանակին եղել է ՕԵԿ անդամ, և վարչության պետ նշանակվելու գործընթաց կար նաև նախարար Սերգո Երիցյանի ժամանակ, սակայն այն ավարտին չհասավ»,- գրում է թերթը: