|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Yerkir.am-ի տեղեկություններով` առաջիկայում կադրային փոփոխություններ են սպասվում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում: Մեր աղբյուրները տեղեկացնում են, որ առաջիկա օրերին պաշտոնանկ կարվի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը:
ՀՀԿ-ական փոխնախարարը 64 տարեկան է: Ասում են՝ նրան կփոխարինի դրսում կրթություն ստացած մի երիտասարդ, որի անունը մեզ դեռեւս հայտնի չէ: Հիշեցնենք, որ Բերիկյանը փոխնախարարի պաշտոնին է 2003-ից՝ արդեն 12 տարի:
Սոցապ նախարարությունում կրճատումներն այսքանով չեն սահմանափակվի: Տեղեկություններ կան, որ այս նախարարությունում սերնդափոխության հարցն ավելի հստակ է դրված: Ի դեպ, ամպեր են կուտակվել նաեւ նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանի գլխին: