Փոխարժեքներ
05 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.84 |
EUR | ⚊ | € 442.91 |
RUB | ⚊ | ₽ 4.7045 |
GBP | ⚊ | £ 512.96 |
GEL | ⚊ | ₾ 141.9 |
«Հայկական Ժամանակ-ը գրում է. «Երեկ կառավարության նիստում հայտարարվել է, թե շուտով ստեղծվելու է նոր նախարարություն, որը կոչվելու է Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն: Այս կառույցը, ըստ ամենայնի, կղեկավարի Վաչե Գաբրիելյանը:
Մեր տեղեկություններով, նման նախարարություն ստեղծելը ունի կոնկրետ նպատակ: Արդեն տեղեկացրել ենք, որ մինչև 2017 թվականը ԵՄ-ն Հայաստանին է տրամադրելու 170 միլիոն եվրոյի դրամաշնորհ, ինչի մասին համաձայնագիրը նոյեմբերի 3-ին Բրյուսելում ստորագրեցին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը և ԵՄ ընդլայնման և հաևանության քաղաքականության հարցերով նոր հանձնակատար Յոհաննես Հանը: Մեր աղբյուրները պնդում են, որ դրամաշնորհը տրամադրելու նախապայման է եղել այն, որ այն ծախսելու համար նոր նախարարություն ստեղծվի և նախարար նշանակվի ԵՄ վստահությունը վայելող չկոռումպացված պաշտոնյա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։