կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-05 16:06
Քաղաքական

Կառավարությունը կհամապատասխանեցնի

Կառավարությունը կհամապատասխանեցնի

Գործադիրը վաղը քննարկելու է Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների դասակարգման համար օգտագործվող՝ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկը:

 

Հիմնավորման մեջ կառավարությունը նշում է. «Ներկայումս ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների դասակարգման համար օգտագործվում է ԱՊՀ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկը: Մաքսային միությանը ՀՀ անդամակցության միջոցառումների ծրագրի (Ճանապարհային քարտեզ) 100-րդ կետով սահմանված միջոցառմամբ նախատեսվում է Մաքսային միության միասնական արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի կիրառում:

 

Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել ՀՀ կառավարության որոշմամբ հաստատել մաքսային գործի իրականացման նպատակներով ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների դասակարգման համար օգտագործվող՝ արտաքին տնտեսական գործունեության ապրանքնային անվանացանկը»:

 

Նշենք, որ խոսքն, ըստ նախագծի, 97 խումբ ապարանքների մասին է: