|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Կառավարությունը 31 մլն դրամ կհատկացնի Ազգային ժողովի բուֆետ-ճաշարանի բարեկարգման համար: Որոշումն ընդգրկված էր հոկտեմբերի 6-ի հերթական նիստի օրակարգում:
Նախագծով առաջարկվում է գնումն իրականացնել մեկ անձից՝ «ստեղծված իրավիճակում գնման անհետաձգելի պահանջի և գնման այլ ձևերի կիրառման ժամկետի անհնարինությամբ» պայմանավորված:
Առաջարկվող կարգավորման բնույթը ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը նախատեսում է իրականացնել Ազգային ժողովի բուֆետ-ճաշարանի բարեկարգման և վերազինման աշխատանքներ, ապահովելով ժամանակակից պրոֆեսիոնալ կենցաղային և հասարակական սննդի սարքավորումներով, օդափոխման համակարգով, սրահի համար նախատեսված կահույքով և սպասքով՝ սանիտարական կանոններին ու կանոնակարգերին համապատասխան (հաշվի առնելով, որ ճաշարանի պատերի և առաստաղի ներկը ճաքճքված է և գունաթափված, հատակի վինիլային ծածկույթը, նախասրահի պրեսգրանիտե սալիկները կոտրված են, տեղ-տեղ պոկված, խոհանոցային տեխնիկան՝ միկրոալիքային վառարանները, սառնարանները, գազօջախները և այլն մի քանի անգամ վերանորոգվել են, սակայն օգտագործման համար այլևս անվտանգ և պիտանի չեն, ճաշասրահում չի գործում օդափոխման համակարգը, որը չի ապահովում տհաճ հոտերի հեռացումը, օդի ներածման համակարգի բացակայության պատճառով չի կատարվում տարածքի լիարժեք օդափոխություն):