|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող Ուրֆա նահանգի Գյոբեքլիքթեփե միջնակարգ դպրոցում աշակերտները գետնին նստած են սնվում: Ըստ Demokrathaber-ի՝ պատճառն այն է, որ 1600 աշակերտություն ունեցող դպրոցում բուֆետ չկա:
Գյոքթեփ շրջանի թաղապետ Հուսեյին Յալչընը նշել է, որ այդ կարևոր հարցը բազմիցս բարձրացվել է կրթության նախարարության, նահանգապետարանի, քաղաքապետարանների կամ այլ կառույցների մոտ, սակայն այդպես էլ լուծում չի ստացել: Նա իր խոսքերի ճշմարտացիությունն ապացուցելու նպատակով լուսանկար է տեղադրել համացանցում, որը մեծ աղմուկ է բարձրացրել:
«Ամեն տեղ դիմեցինք, սակայն դպրոցում բուֆետ չկարողացանք կառուցել: Դպրոցի տնօրինության որոշմամբ՝ երեխաների սնման համար հետագայում դասարան տրամադրվեց, սակայն դա լուծում չէ: 1600 աշակերտ մեկ դասարանում ինչպե՞ս կարող է տեղավորվել: Բացի այդ՝ հիգիենա չկա»,- դժգոհել է Յալչընը: