|
Փոխարժեքներ
10 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Պատահականության արդյո՞ւնք էր, թե՞ ոչ, բայց Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Միշլին Քալմի-Ռեյի այցը Հայաստան տեղի ունեցավ ապրիլի 24-ին ընդառաջ: Բայց պատահականությո՞ւն էր, թե՞ ոչ, որ Միշլին Քալմի-Ռեյը Հայաստանի նախագահի մոտ գնացել էր բոխչայով` այն էլ «ֆիրմըննի»` բրիտանական Harrods խանութի տոպրակով:
Չենք կարծում, թե Շվեյցարիայի նախագահը գովազդում Harrods-ը. կարեւորը ազատամտությունն է, ասել է, թե` «թքած ունենալը` տեսնես ինչ կասեն» երեւույթին:
Բարեկրթության կանոններին համապատասխանու՞մ էր, թե՞ ոչ, որ տիկին նախագահը պարոն նախագահի հետ հանդիպման ժամանակ իր պայուսակներն ուղղակի դրել էր աթոռի մոտ`գորգի վրա, էական չէ, բայց զարմանալի է մեր լռությունը եւ չզարմանալը:
Մի պահ պատկերացնենք, որ մեր նախագահն է այցելել Շվեյցարիա եւ իր պայուսակները տարել-դրել է իր մոտ` գետնին. կլռեի՞նք, թե՞ աղմուկ կբարձրացնեինք ու իշխանափոխություն կպահանջեինք` երկրի վարկանիշը դրսում գցելու համար:
Արդյո՞ք այստեղ էլ բնության այն օրենքն է գործում, որ մարդը միշտ իրեն սիրելի անձնավորության է քննադատում` անտարբերության մատնելով օտարին, թե՞ մեր հայկական «չուզողությունն» է գլխավոր դերի համար կռիվ տալիս...
Հուսանք` բնության օրենքն է գործում...