|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ գիշերը իր տնից ձերբակալվել է Գեղակերտի դպրոցի տնօրեն, ՔՊ-ական Անուշ Համբարձումյանը։
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում իրավապահները խուզարկել են Համբարձումյանի տունը, ձեռք բերել վարույթին առնչվող փաստական նյութեր, այնուհետև ձերբակալել նրան։
Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը «Իշխանություն» լրատվականի հարցին ի պատասխան նշեց, որ նախաձեռնվել է քրեական վարույթ բարեգործության արգելքը խախտելու դեպքի առթիվ։ «Քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է մեկ անձ, որի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Համբարձումյանն իր տան բակում հասարակական կազմակերպության անվան տակ իբր «բարեգործություն» էր անում, ինչը ենթադրաբար Վաղարշապատի ընտրություններին ՔՊ-ի օգտին ձայներ բերելու համար էր:
Լիա Սարգսյան