|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
— Դուք է՞լ այդ օրերին ունեիք նմանատիպ կանխազգացում, որ մեծ պատերազմը գալիս է։ Ի՞նչն էր հուշում, որ մեծ պատերազմ է սկսելու, այնուամենայնիվ։
— Ես այդ զգացումն ունեի մոտ մեկ տարի՝ մինչև պատերազմը սկսելը։ Եվ ինձ համար մեկ բան էր հասկանալի, որ ամեն ինչ արվում է պատերազմ հրահրելու համար։
Նայեք։ Երևի Ձեր հարցի մի քիչ այլ ձևակերումը հետևյալը կլիներ՝ ինչո՞ւ սկսեց պատերազմը։ Առաջաին հերթին դա բանակցային գործընթացի ձախողումն էր, և այդ ձախողումը եղավ Հայաստանի նախաձեռնությամբ։ Հայաստանը հրաժարվեց բանակցել։ Ամբողջ բանակցային գործընթացի պատմության մեջ առաջին անգամ կոնֆլիկտի կողմերից մեկը հրաժարվել է ընդհանրապես քննարկել ներկայացված փաստաթուղթը։ Դա ներկայացվել էր 2019թ․ ամռանը։ Ի՞նչ էր ասում այն ժամանակ Նիկոլ Փաշինյանը՝ սկսելու ենք զրոյական կետից և թող բանակցեն Ղարաբաղի հետ։ Տարբեր պատճառաբանությամբ 2019 թվաականի ներկայացված փաստաթուղթն ուղղակի հրաժարվել է բանակցել՝ջնջելով մոտ 30 տարվա բանակցային գործընթացը, 25-26 տարվա։ Սա բերեց հետևյալին, որ կողմերի համար, միջազգային հանրության համար և Մինսկի խմբի համանախագահ երկրների համար Հայաստանն ամբողջ այդ պրոցեսի ձախողող կողմն է։
Ի՞նչ պետք է աներ Ադրբեջանը։ Իհարկե՝ պետք է հասկանար, որ բանակցային գործոընթացով որևէ բանի չի հասնելու և պետք է սկսի պատրաստվել պատերազմի։ Սա հիմնական, ֆունդամենտալ պատճառն էր։
Չգիտեմ՝ ինչով էր առաջնորդվում Հայաստանի վարչապետը։ Իմ տպավորությանբ՝ էսպես՝ օդերում էին, թվում էր, թե 18 թվի այդ հեղափոխությունից հետո համաշխարհային դեմք է ինքը դարձել և կարող է իրեն թույլ տալ նման կարգի քայլեր։
Եվ դրանից հետո հնչեց այդ հայտնի նախադասությունը՝ «Արցախը Հայաստան է և վերջ»։ Սրանով ինքը խաչ քաշեց ընդհանրապես որևէ սպասելիքների վրա։ Երբ չկան բանակցություններ, ուրեմն կողմերից մեկը, որը դժգոհ է ներկա իրավիճակից, պետք է սկսի պատրաստվել պատերազմի։ Սա ևս ակնհայտ է։
Նաև պատերազմ սկսելու համար Ադրբեջանը պետք է գնահատեր հաղթելու իր շանսերը։ Այն ժամանակ կատարվեց ևս մեկ կարևոր հանգամանք, որը դրդեց Ադրբեջանին պատերազմի։ Այն, ինչ արվում էր բանակի հետ 18 թվականից սսկսած՝ վարկաբեկման մի կամպանիա հրամանատարական կազմի դեմ, գեներալները բոլորը թալանչիներ են և այլն և այլն, հիշում եք այդ ամենը, սա բերեց բանակի շեշտակի թուլացմանը։ Սա ևս մեկ հանգամանք էր, որը, վստահ եմ, Ադրբեջանը հաշվարկում էր։
Կար ևս մեկ հանգամանք․ դա քո ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունների վատթարացումն էր, և ՀԱՊԿ-ի հետ ուղղակի կոնֆլիկտի մեջ մտնելը, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի նկատմամբ քրեական հետապնդումն էր։
Էն որ ասում են՝ իդեալական փոթորիկ, սա այն դեպքն էր, երբ երեք հանգամանք իրար միացան և իդեալական պայմաններ ստեղծեցին Ադրբեջանի համար որոշում կայացնելու։
Իսկ վերջին կաթիլը եղավ Հայաստանի հյուսիսում այն սահմանային կոնֆլիկտը, որը ուռճացվեց երկրորդ Սարդարապատի մակարդակի։ Նրանից հետո Սարդարապատում միջոցառումը, որ 70-ից ավելի մարտական խաչեր և այլն շնորհվեց, հայտարարությունները, որ Հայաստըանը տարածաշրջանում ունի ամենից մարտունակ բանակը և այլն և այլն, և եթե չեմ սխալվում, այդ ելույթում նաև Թուրքիային էր կպնում։
Ի դեպ, հյուսիսում սահմանային միջադեպը բավական մեծ արձագանք ունեցավ Ադրբեջանում։ Լայնածավալ հանրահավաքներ էին, որոնք պահանջում էին Իլհամ Ալիևից միջոցներ ձեռնարկել։ Եվ Ադրբեջանի նախագահը վտանգ զգաց իր իշխանության համար։
Հիմա մի քանի հանգամանք իրար միացան և ստեղծեցին իդեալական պայմաններ պատերազմ սկսելու հար։ Բանակցային գործընթացի ձախողումը բերեց նրան, որ ոչ մեկը չդատապարտեց Ադրբեջանին, մեր կողքին ոչ մեկ չկանգնեց, համենայն դեպս՝ հրապարակային։ Բանակը թուլացած էր, ուրեմն պատերազմում հաղթելու հավանականությւոնը շատ ավելի մեծացավ․ քո դաշնակիցների հետ հարաբերությւոնները փչացրել ես, ուրեմն իրենց ուղղակի միջամտության հավանականությունը ևս փոքրացավ։ Այդպիսի քայլեր կարող է անել միայն անպատասխանատու մարդը․ կամ՝եթե դա չի արվել գիտակցաբար, այդպես ասենք՝ պատերազմ հրահրելու համար։ Ես չգիտեմ։
— Հիմա ո՞րն էր, ըստ Ձեզ, որովհետև սկզբում ասացիք՝ գուցե դա հետհեղափոխական էյֆորիայի ազդեցությունն էր։ Հիմա գալիս ենք նրան, որ կարծես թե պլանավորված գործողությունների մասին ենք խոսում։
— Նման է նման գործողությունների, բայց ես չեմ կարող պնդել։ Հիմա դա կա՛մ ուղղակի աշխարհաքաղաքական առումով տգիտության արդյունք է, կա՛մ․․․ Ես մեկ անգամ մի նախադասություն եմ ասել, որ եթե Հայաստանի ղեկավարը լիներ գործակալ, ապա կաներ ճիշտ այն քայլերը, որոնք մենք տեսնում ենք։ Ես չգիտեմ, իշխանափոխությունից հետո միայն հայտնի կդառնա, թե իրական պատճառները որոնք էին։ Բայց մի ուշագրավ հայտարարություն, որն ուղղակի, իմ տպավորությամբ, ֆանտաստիկայի ժանրից է, երբ Նիկոլ Փաշինյաննարդարանալու համար ասաց, որ ինքն ասել է «Արցախը Հայաստան է և վերջ», որովհետև ինքը հայրենասեր էր։ Չէ՞, այդպես է ասել։ Եվ այն ժամանակվա իր ընկալումը հայրենասիրության այդպիսին էր։ Հիմա դուք պատկերացրեք՝ ինչ թանկ գին ենք մենք, մեր ժողովուրդը վճարել այդպիսի ընկալումների համար։
Հետաքրքիր է գիտե՞ք ինչը․ Իր ձախողումները փորձում է ներդաշնակել իր հաայացքների փոփոխությանը։ Մի հարցում ձախողվել եմ, ուրեմն հայացքներս փոխում եմ։ Օպորտունիզմի դասական տարբերակ է, ուրեմն ամեն ինչ մինչև այդ սխալ էր, այ մեր կարծիքները փոխելով, մեր մոտեցումները, ընկալումները փոխելով, մենք գալիս ենք հիմա նոր հայրենասիրական մոդելի։
Եվս մեկ բան․ Ի՞նչ էր ասել՝ որ Արցախը բեռ էր Հայաստանի համար և Արցախը հանձնելով, մենք ձեռք ենք բերել մեր անկախությունը։ Հիմա եթե փորձդմ ես սա թարգմանել նորմալ տրամաբանության մեջ, ի՞նչ է ասում՝եթե մենք շարունակեինք ունենալ հիմա Արցախ, եթե մենք չտայինք 5 հազար զոհ, 11 հազարից ավելի վիրավորներ, մենք կլինենինք խեղճ ու կրակ, սուվերենությունը կորցրած, դժբախտ և դժգույն, մեր պատմության հետ հաշտության մեջ, սենց հիմարացած վիճակում մի ժողովուրդ, սա է ուզում ասել։
— Ինչպես և էինք, ըստ իրեն։ Նա ձեզ և ընդհանրապես,նախկին բոլոր իշխանություններին մեղադրում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ ձեռք-ձեռքի տված՝բանակցային մի այնպիսի հավերժական գործընթաց սկսելու համար, որը, ի վերջո, պետք է պայթեր մեծ պատերազմով։ Հիմա ասում է ի՞նչ վատ բան եմ արել։
— Այդ պատերազմը չէր լինի, եթե չարվեին այն բոլոր սխալները, որոնց մասին խոսեցի։ Միանշանակ։
— Ինչո՞վ կավարտվեր բանակցային գործընթացը։
— Բանակցային գործընթացը կավարտվեր «Մադրիդյան սլկզբունքների» մոդիֆիկացված տարեբարկների ընդունմամբ։ Եթե Նիկոլ Փաշինյանը մտներ բանակցային գործընթացի մեջ 2019 թվականին, առաջարկը լավն էր, ապա շատ մեծ հավանականությամբ, ամեն ինչ կավարտվեր նման կարգի փաստաթուղթ ստորագրելու տարբերակով։ Սա՛ կլիներ ավարտը։
Մանրամասն՝ տեսանյութում։