|
Փոխարժեքներ
12 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.48 |
| EUR | ⚊ | € 401.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.3569 |
| GBP | ⚊ | £ 480.09 |
| GEL | ⚊ | ₾ 138.97 |
ԱՄՆ-ը փորձում էր խաթարել անվտանգությունն Իրանում և պատերազմ նախաձեռնել երկրում, սակայն ոչինչ չի ստացվել: Այդ մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին. հայտնում է РИА Новости-ն:
«Իրանական ազգի դեմ ամերիկյան ծրագիրը բացահայտված է, իսկ այլ` հարված հասցնելուն ուղղված ծրագիր նրանք չունեն: Այն ամենը, ինչ կարող էին անել, արդեն արել են: ԱՄՆ-ի ծրագիրն այն էր, որ պատժամիջոցների միջոցով կհաջողվի խաթարել Իրանի անվտանգությունը և խնդիրներ ստեղծել, հակասություններ ու մեր երկրում քաղաքացիական պատերազմ հրահրել»,- գրված է Խամենեիի թվիթերյան էջում: