կարևոր
838 դիտում, 1 ժամ առաջ - 2025-11-09 13:20
Հասարակություն

Պիտի պարզեն իրավապահները, թե ով է զակազչիկը, պիտի պարզվի, թե ով է եկել իր տան մեջ գյուլլել. Մերձավանի բնակիչ

Պիտի պարզեն իրավապահները, թե ով է զակազչիկը, պիտի պարզվի, թե ով է եկել իր տան մեջ գյուլլել. Մերձավանի բնակիչ

Ախտոյաններն ինչքան շուտ է՝ թող տները ծախեն հեռանան։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 9–ին, լրագրողների հետ զրույցում ասաց Մերձավանի բնակիչ Սամվել Հակոբյանը։

«Թե չէ մենք մեր ձեռքով կարանք դատաստան տեսնենք։ Պիտի պարզեն իրավապահները, թե ով է զակազչիկը, պիտի պարզվի, թե ով է եկել իր տան մեջ գյուլլել, հո հա՞վ չեն։ Չի կարելի մարդկանց խաբել։ Մենք պահանջում ենք, որ մեղավորները պետք է օրենքով պատժվեն ժողովրդի առաջ»,– ասաց Մերձավանի բնակիչը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին, ժամը 23.50 սահմաններում կրակոցներ են հնչել Մերձավանում, սպանվել էին Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը և ընկերը՝ ոստիկանության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, իսկ մեկ վիրավոր տեղափոխվել էր հիվանդանոց։ Այս գործով կա 2 մեղադրյալ, սակայն, մերձավանցիները կարծում են, որ ՔՊ–ական Մհեր Ախտոյանի ընտանիքը նույնպես կապ ունի կատարվածի հետ։