|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նորընտիր նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ Մուսթաֆա Շենթոփը, որն այս օրերին գտնվում է Ադրբեջանում, հանդիպել է երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել է Արցախյան հարցը, նաև` թուրք-ադրբեջանական համագործակցության առանցքային հարցերը. հաղորդում է ermenihaber.am կայքը:
Թուրք պաշտոնյան հիշեցրել է, որ Թուրքիան Ղարաբաղի հարցում մշտապես սատարել է Ադրբեջանին:
Հանդիպման ընթացքում նա նաև կարևորել է այն էներգետիկ և գազային խոշոր նախագծերը, որոնք իրականացվում են երկու երկրների միջև։
Մինչ Ալիևի հետ հանդիպելը` Թուրքիայի խորհրդարանի նաախագահը հանդիպել էր Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադովի հետ։ Հանդիպման ընթացքում Շենթոփը կարևորել է ադրբեջանական իշխանությունների պայքարը Թուրքիայում ահաբեկչական համարվող գյուլենական համայնքի ներկայացուցիչների դեմ։