կարևոր
433 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-02 18:36
Քաղաքական

Ովքեր Արցախյան շարժման հետ առնչություն չեն ունեցել, բարոյական ու քաղաքական իրավունք չունեն Արցախյան շարժումն ավարտած համարել․ Արթուր Խաչատրյան

Ովքեր Արցախյան շարժման հետ առնչություն չեն ունեցել, բարոյական ու քաղաքական իրավունք չունեն Արցախյան շարժումն ավարտած համարել․ Արթուր Խաչատրյան

Այսօր՝ սեպտեմբերի 2-ն Արցախի Հանրապետության անկախության օրն է։ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախը հռչակեց իր անկախությունը Խորհրդային Միությունից: Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակի առիթով  Արցախի իշխանության ներկայացուցիչները, ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները, ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչն ու անդամները, հասարակական ու քաղաքական գործիչներն առավոտյան այցելեցին Եռաբլուր պանթեոն ու ծաղիկներ խոնարհեցին «Արցախի կանչը» հուշակոթողին։ Հոբելյանական օրվա առթիվ հանդիսավոր նիստ և միջոցառում է ընթանում Արցախի Հանրապետության ներկայացուցչությունում։