կարևոր
4246 դիտում, 10 ամիս առաջ - 2023-05-19 13:13
Քաղաքական

Այսուհետ մեր վճարած հարկերի հաշվին ՀՀ նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը և նրանց ընտանիքի անդամները կբուժվեն անվճար. Անուշ Պողոսյան

Այսուհետ մեր վճարած հարկերի հաշվին ՀՀ նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը և նրանց ընտանիքի անդամները կբուժվեն անվճար. Անուշ Պողոսյան

«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Անուշ Պողոսյանը գրում է.

«Արդար է, հարգելիներս, արդար է......

Այսօր կառավարությունը ընդունեց «աննախադեպ» որոշում!!

Այսուհետ մեր վճարած հարկերի հաշվին  Հայաստանի Հանրապետության նախագահը, վարչապետը, Ազգային ժողովի նախագահը և նրանց ընտանիքի անդամները (ամուսին, ծնող) կբուժվեն անվճար‼️

Ամենակարևոր դրույթներից մեկն այն է, որ նրանք առանց հերթագրման և ԱՆՎՃԱՐ ստանալու են այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են օրինակ նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները, քիմիաթերապիան և այլն....Եվ կարևոր չէ, որ այսօր  մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի (ямр) համար մարդկանց հերթագրումը հասել է մինչև  նոյեմբեր ամիս, քիմիոթերապիայի դեղերը գնելու համար մարդիկ վարկեր են վերցնում կամ վաճառում իրենց տները, կարևորը, որ մեր <<սրտի>> պաշտոնյաները և իրենց ընտանիքի անդամները այդ ամենից օգտվելու են երբ ուզեն ու ԱՆՎՃԱՐ‼️

Հ.Գ. Եվ  տալիս եմ անպատասխան հարցերից հերթականը՝ ե՞րբ եք մտածելու ժողովրդի մասին⁉️»: