Միասին կարող ենք
կարևոր
979 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-23 14:56
Քաղաքական

Ո՞ւմ հաշվին է փակվում «Ինֆեկցիոնի» պարտքը․ Անուշ Պողոսյան

Ո՞ւմ հաշվին է փակվում «Ինֆեկցիոնի» պարտքը․ Անուշ Պողոսյան

Առողջապահության ոլորտի փորձագետ Անուշ Պողոսյանը գրել է․

«Սիրելի վարակաբաններ, հիմա արդեն պարզ է դառնում, թե ինչու են ձեզ ազատում աշխատանկ ընտանեկան բժիշկներին ու թերապևտներին փաստացի հրահանգվում է ինֆեկցիոն կասկածով հիվանդներին միանգամից ուղեգրել «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ։

2026 թվականի հունվարի 22-ին կառավարությունը որոշում է ընդունել, որով «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ին թույլատրվել է 2020 թվականի գործունեության արդյունքներով պետական բյուջե վճարման ենթակա 81,350,070 դրամ շահութաբաժնի մայր գումարը մարել ոչ թե միանվագ, այլ 2026 թվականի ապրիլի 1-ից մինչև 2029 թվականի ապրիլի 1-ը՝ հավասարաչափ ամսական մասերով։ Միևնույն ժամանակ, կառավարության հիմնավորման մեջ նշվել է, որ 2026 թվականի հունվարի 22-ի դրությամբ հաշվարկված տույժերը կազմել են 42,096,989.65 դրամ, որոնց վճարումից ընկերությունն ազատվել է՝ ֆինանսական վատ վիճակի և փաստացի վճարելու անհնարինության պատճառաբանությամբ։ Նշված նյութերում հիշատակվում է նաև ԵԴ/0650/01/22 դատական գործը։

Այստեղից արդեն առաջանում է ամենակարևոր հարցը՝ եթե պետական համակարգի ենթակայությամբ գործող կենտրոնը նման ծանր ֆինանսական վիճակում է, ապա արդյո՞ք այսօր հիվանդների հոսքերի արհեստական կենտրոնացումը հենց այդ հաստատություն տնտեսական փրկության միջոց չի դառնում։ Սա արդեն ոչ թե առողջապահական քաղաքականություն է հիշեցնում, այլ ֆինանսական ճգնաժամ փակելու փորձ՝ հիվանդների հաշվին։

Իսկ դրա գինը վճարում են հենց մասնագետները՝ վարակաբանները, որոնք տարիներով կուտակած փորձով այսօր դուրս են մղվում համակարգից, դառնում ավելորդ, մնում անգործ կամ կանգնում մասնագիտությունը փոխելու առաջ։

Սա պարզապես կադրային փոփոխություն չէ։

Սա առողջապահության վտանգավոր տրամաբանություն է՝ երբ մասնագետին դուրս են մղում, իսկ հիվանդին վերածում ֆինանսական հոսքի»։