կարևոր
466 դիտում, 2 ժամ առաջ - 2025-11-09 22:41
Քաղաքական

Ադրբեջանից ավելի քիչ էին վախենում պատերազմի ժամանակ, քան ինձ հետ հանդիպել-քննարկել․ Ռոբերտ Քոչարյան

— 44 օր հանրությանը կերակրում էին «հաղթելու ենք» թեզով։ Մի թեզ, որը, իհարկե, չափազանց գոտեպնդող էր այդ օրերին։ Ինքս եթերում այդ բառն ասելիս ամեն անգամ փորձում էի հավատալ, որ հաղթելու ենք՝ ապավինելով հայ զինվորին, հայ բանակին կամ, այնումենայնիվ, ինչ մնացել էր նրանից։ Դուք ինքներդ հաստատ կապի մեջ էիք Ստեփանակերտի հետ կամ գուցե ուրիշ աղբյուրներ էլ ունեիք․ ո՞ր պահին 44-օրերի ընթացքում հասկացաք, որ չենք հաղթելու։

— Երրորդ օրից սկսած։ Երկրորդ օրը ես Ղարաբաղում էի և այն, ինչ տեսել եմ, ինձ բերել է մեկ-երկու օրվա ընթացքում համոզմունքի, որ այս պատերազմում մենք պարտվելու ենք։ Երկու շաբաթ ես մնացել եմ Ղարաբաղում, ամեն օր Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի միջոցով փորձում էի հորդորել Արայիկ Հարությունանին, որ անեն ամեն ինչ պատերազմը կանգնեցնելու համար։ Ակնհայտ էր, որ մենք պարտվում ենք։

— Ինքը հակված չէ՞ր, թե ինչն էր․․․ Չէր կարողանում կապի դուրս գալ։

— Ես չգիտեմ։ Չէ, կապն իրենց մոտ օրը մի քանի անգամ էր։ Նույնիսկ ես առաջարկեցի այն ժամանակ հանդիպելնախկին նախագահներով և ներկա նախագահով, թեկուզ Արայիկ Հարությունյանի նկատմամբ իմ վերաբերմունքը հայտնի է, ինքը չպետք է հայտնվեր էնտեղ նախագահի պաշտոնում․ բայց, այնուամենայնիվ, ինքս գնացի, առաջարկեցի, ունեի կոնկրետ պլան գործողությւոնների, թե ինչ է պետք անել։

— Ի՞նչ պլան։

— Ե՛վ  Պաշտպանությունը կազմակերպելու տեսանկյունից շատ կոնկրետ առաջարկներ էին, և՛ զուգահեռ, իհարկե,անել ամեն ինչ օր առաջ պատերազմը կանգնեցնելու համար։ Ինքը մերժեց։ Չուզեց հանդիպել։ Եվ Բակո Սահակյանի միջոցով փոխանցեց հետևյալը՝ եթե ես հանդիպեմ Քոչարյաի հետ, ինձ Հայաստանի վարչապետը ուտելու է։ Ուղղակի իր բառը՝ «ինձ կուտի»։ Հիմա սա է։ Ուրեմն Ադրբեջանից ավելի քիչ էին վախենում պատերազմի ժամանակ, քան տվյալ դեպքում ինձ հետ հանդիպել-քաննարկել։ Սա արտառոց էր։

Ինչո՞ւ էր իմ տպավորությունն այնպիսին, որ մենք պարտվում ենք։ Ես չէի տեսնում նորմալ կառավարում բանակում։ Ուղղակի չկար։ Որովհետև մինչև այդ այնպիսի փոփոխություններ էր կատարվել հրամանատարական կազմում, և առանցքային պաշտոններում նշանակվել էին մարդիկ, որոնց հագով չէրև այս պատերամը։ Սա ակնհայտ երևում էր։ Իսկ կադրային քաղաքականությունը հետևյալն էր՝ ինքը չէր վստահում բանակին և ուզում էր բանակում կարևոր աշտոնների վրա ունենալ լլոյալ մարդկանց։ Իսկ լոյալ գեներալը կամ լոյալ բարձրաստիճան սպան միշտ չէ, որ այն սպան է, որն ունի բավարար հմտություններ պատերազմում հաղթանակ ունենալու համար։

Համատարած կադրային փոփոխություններ և հիմքում միայն եղել է լոյալությունը։ Վատ էին ընդհանրապես բանակի մատակարարման հետ կապված ուղղակի բոլոր հարցերը։ Բոլորը՝ անխտիր։

Մինչ պատերազմը, հայտարարվել էր, որ օդը փակ է։

— Այո, Ստեփանակերտի օդը փակ է, Արայիկ Հարությունյանն էր ասել։

— Բացարձակապես այդպես չէ։ Բացարձակապես։

Եվ կային ևս մի շարք հանգամանքներ։ Ես կցանկանայի նշել ամենից կարևոր հանգամանքներից մեկը․ դա այն խայտառակ մոբիլիզացիան էր, որն արվեց Հայաստանի Հանրապետութունում։ Լավ էր չանեին ընդհանրապես ոչ մի բան, քան անեին այդպես։ Մարդկանց հավաքում էին և երրորդ օրն այդ մարդիկ հայտնվում էին առաջնագծում։ Ոչ թե համալրման էին գնում ներկա զորամիավորումները, օրինակ՝ գումարտակները, այլ նոր միավորումներ էին ստեղծում և ուղարկում ռազմաճակատ երկրորդ օրը։

— Մարդուժի պակաս կար գուցե։

— Ոչ։ Այդ նույն մարդուժը պետք է համալրեին ներկա ստորաբաժանումները։ Իրենք գնացին լրիվ այլ ճանապարհով։ Դա էլ է ճանապարհ, բայց այդ դեպքում դու առնավազն երկու-երեք շաբաթ պետք է մարտական ներդաշնակություն ապահովես։ Իմ շատ մոտ հարազատներից մեկը զորակոչվել է պատերազմի երկրորդ օրը, երրորդ օրը հայտնվել է առաջնագծում․ մի վաշտում, որտեղ ոչ մեկը ոչ մեկին չէր ճանաչում։ Կա շատ պարզ բան՝ դու չես կարող անծանոթ մարդկանց հավաքել մի տեղ, ձևավորել, օրինակ, մի գումարտակ և հաջորդ օրն ուղղակի ուղարկել պպատերազմի։ Դու ուղղակի մսաղացի մեջ ես ուղարկում այդ մարդկանց։ Առնվազն երկու շաբաթ պետք է մարտական ներդաշնակության թրեյնինգներ անել, որ մարդիկ իրար ճանաչեն, հրամանատարը հասկանա, թե ստորադաս հրամանատարներն ինչ կարգի հրամանատար են, ինչ գիտելիքներ ունեն։Եվ երկրորդ կոպտագույն սխալը․ մենք վերադարձել ենք 90-ական թվականներին, սկսել են ձևավորել ջոոկատներ և ուղարկել ռազմաճակատ։ Մենք բանակային կառույցից հետ ենք գնացել 25 տարի, վերադարձել ենք ջոկատային համակարգի։ Ջոկատն ունի մեկ առավելություն՝ մարդիկ իրար ճանաչում են։ Սա բանակ չէ։

— Սա՞ ինչի հետևանք էր, պլանավորվա՞ծ  էր, թե՞ սա էլ էր անփորձության արդյունք։

— Ես չգիտեմ․ կարծում եմ՝ ուղղակի մարդիկ չունեին փորձ, չունեին գիտելիքներ, բայց հագել էին մի կոստյում, որը,հաստատ, իրենց վրայով չէր․ այդ ձևով ընդհանրապես հնարավոր չէր այս պատերազմում հաղթանակ ունենալ։

Ես նաև փորձել էի հասկանալ, թե՝ լավ, էս քայլը վատն էր, էս վատն էր, էս վատն էր, ո՞ր քայլերն էր արված նորմալ։Զրո, ուղղակի զրո։ Մի պահ իբրև մարդկանց ոգևորելու համար սկսեցին աջ ու ձախ հերոսի կոչումներ բաժանել։ Նահանջող բանակի հրամանատարները ստանում էինհերոսի կոչումներ։ Լավ, լո՞ւրջ, դու մտածում եք դրանով խրախուսում եք մարտունակությո՞ւնը։ Դուք դրանով խրախուսում եք պարտությունը։ Կարող է առաջնագծի զինվորը, առաջնագծի վաշտի հրամանատարը ստանալ հերոսի կոչում, բայց ուղղության պատասխանատուն, որը նահանջում է ամեն օր, ստանա հերոսի կոչում, դուք ի՞նչ ն եք խրախուսում։

Դուք նաև նշեցիք այն ստերի մասին, որոնք հնչում էին։ Այդ սուտը քայքայում էր բանակը, և այդ սուտը, իմ կարծիքով, հիմնական պատճատռն էր շատ մեծ քանակի դասալիքների։ Մարդիկ առաջին գծում տեսնում են ինչ է կատարվում, զանգում են իրենց հարազատներին, հարազատներն ուրախ են, որ մենք հաղթում ենք, հեսաԳետաշենն ենք վերցնում։ Ավելի մեծ անվստահության մթնոլորտ ձևավորելու այլ տարբերակ ուղղակի չկա։

Համեմատեմ առաջին պատերազմի հետ․ երբեք սուտ ինֆորմացիա չի եղել, եթե կորցրել ենք մի շրջան կամ գյուղ, հայտարարել ենք, ասել ենք, բոլորը գիտեին այդ մասին։ Բայց ամբողջությամբ տեղեկատվաան դաշտը վերցնել կոնտրոլի տակ և 44 օր ստերով կերակրել ժողովրդին, դա հանցագործություն է։

Երևանում այդպես էլ մարդիկ այդ տագնապի զգացողությունը չունեցան։ Նույնիսկ դիակներն էին ուշ բերում, այդ մեքենաներով «Սպայկա»-ի հավաքում էին ու չէին բերում, որ այստեղ շատ չտարածվի և այդ սուտը չբացահայտվի։

Լավ բառ չեմ օգտագործում միգուցե, բայց այդ պատերազն էլ մենեջմենթի, կառավարման կարիք ունի։ Բոլոր ուղղություններով այն  ձախողված էր։ Հիմա կրկնեմ՝ փորձի բացակայություն էր, քաոտիկ մտածելակերպի, երեկոյան մի բան մտածես, գիշերը մի ուրիշ բան անես, առավոտյան մի ուրիշ բան անես, դա բնորոշ է այսօրվա ղեկավարին․ սա միայն քաոս էր ստեղծում բոլոր ուղղություններով։ Բո՛լոր։

Մանրամասն՝ տեսանյութում։