Միասին կարող ենք
կարևոր
331 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-25 01:59
Հասարակություն

ՈւՂԻՂ․ Արդարության երթ՝ Վաշինգտոնում

Հայ Երիտասարդ Դաշնակցության (ՀԵԴ) գլխավորությամբ՝ Հայաստանի երիտասարդական ֆեդերացիայի (AYF) Վաշինգտոնի «Անի» մասնաճյուղի երիտասարդներն ակցիա են իրականացնում՝ Ադրբեջանի դեսպանատնից մինչև Թուրքիայի դեսպանատուն և Սպիտակ տուն․ պահանջն է՝ արդարություն 1915-ից մինչև 2023 թվականը տեղի ունեցած մեկ դարյա ցեղասպանության համար։

Ակցիայի մասնակիցները մասնավորապես պահանջում են՝

- Ազատ արձակել Ադրբեջանում պահվող բոլոր հայ գերիներին

- Պաշտպանել արցախահայերի վերադարձի իրավունքը

- Վերջ դնել ԱՄՆ-ի մեղսակցությանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ցեղասպանության ժխտման գործում