Միասին կարող ենք
կարևոր
673 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-24 10:40
Քաղաքական

Մի օր կարդարացնեն Արցախի հանձնումը, մի օր «աչք կփակեն» ադրբեջանական օկուպացիայի վրա. Տիգրան Աբրահամյան

Մի օր կարդարացնեն Արցախի հանձնումը, մի օր «աչք կփակեն» ադրբեջանական օկուպացիայի վրա. Տիգրան Աբրահամյան

Հայաստանյան իշխանությունները ոչ թե սխալ են անում, վատ են անում կամ ապիկար են, այլ դա թուրք-ադրբեջանական քաղաքական գծի շարունակությունն է մեր երկրում, որը գործող ռեժիմի համար ուղենշային է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Մի օր կարդարացնեն Արցախի հանձնումը, մի օր սովորական կհամարեն հայկական հոգևոր և մշակութային կոթողների ոչնչացումը, մի օր «աչք կփակեն» ադրբեջանական օկուպացիայի վրա։

Թշնամական քաղաքականության ընդունումն ու իրացումը գործող իշխանության համոզմունքների և արժեհամակարգի հետ ներդաշնակ են, իսկ նրա գործունեությունը բացարձակապես հակապետական և հակահայկական է»,-գրել է նա։