|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ԱԺ «Պատվի ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Ադրբեջանը ձևակերպել է Հայաստանից ակնկալվող հերթական զիջումը`հայտնի 8 գյուղերը և սկսել է դրա ուղղությամբ ինտենսիվ աշխատել:
Ընդ որում` Բաքուն հատկապես դրսում աշխատում է այն տրամաբանության մեջ, որ Հայաստանի իշխանությունն ինքն է հրապարակային խոսել դրանց ադրբեջանական պատկանելիության մասին:
Սա շատ նման է այն իրավիճակին, երբ փաշինյանական իշխանությունը նախ Արցախը հռչակեց Ադրբեջան, նշեց, որ Արցախը կարող է ապագա ունենալ Ադրբեջանի կազմում, իսկ հետո Ադրբեջանն այդ հայտարարություններն օգտագործելով տարբեր կենտրոնների հետ երկխոսությունում, հարձակում սկսեց Արցախի դեմ:
Էլ ի՞նչ ձևով է լինում հանձնումը. Փաշինյանն ադրբեջանական ախորժակի բավարարման համար սահուն դաշտ է նախապատրաստում»։