|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Տոմսկում հոկտեմբերի 16-ին «Կարդում ենք միասին, կարդում ենք բարձրաձայն» նախաձեռնության շրջանակներում` մանկապատանեկան գրադարանում, Տոմսկի նահանգապետի սոցիալական քաղաքականության գծով տեղակալ Վլադիմիր Սամոկիշը երեխաների համար կընթերցի հայկական ժողովրդական հեքիաթներ: Միջոցառմանը մասնակցելու են քաղաքի հյուրերն ու բնակիչները:
Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը գրում է, որ փոխնահանգապետը նաեւ երեխաներին կբացատրի ընթերցածի հիմնական գաղափարը, մասնավորապես` ինչ են սովորեցնում հեքիաթները, կփորձի զուգահեռ անցկացնել հայկական հեքիաթների, ինչպես նաեւ աշխարհի այլ ժողովուրդների հեքիաթների միջեւ, այդ թվում` նաեւ ռուսական: