|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ռուսաստանի Չելյաբինսկի մարզի փոխնահանգապետ Ալեքսեյ Հովակիմյանը Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծոռն է. տեղեկացնում է «Երկրամասը»:
«Տատիկս Հովհաննես Թումանյանի` Հայաստանի հայտնի բանաստեղծի զարմուհին է»,- Չելյաբինսկի «Դոստուպ» լրատվական գործակալությանը պատմել է Ալեքսեյը:
Նրա խոսքերով` ինքը մի քանի անգամ փորձել է հայերեն սովորել, սակայն, չօգտագործելով, արագ մոռացել է:
«Ես մի քանի անգամ եղել եմ Հայաստանում: Եզակի վայր է` թե' բնապահպանական, թե' գեղեկցության, թե' մարդկային մտածելակերպի առումով: Գործնականում այն սար է, իսկ սարերում խաղող աճեցնելը եւ հողագործությամբ զբաղվելը կրկնակի աշխատասիրություն է պահանջում, քան հարթավայրում նույնն անելը: Ժողովուրդը շատ հյուրասեր է, բարեհամբույր, աշխատասեր: Ես ինձ չեմ դասում հայ ժողովրդի մշակույթի գիտակների շարքը, սակայն, երբ հնարավոր է լինում, հաճույքով զբաղվում եմ դրանով»,- նշել է Չելյաբինսկի փոխնահանգապետը: