|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Նավակի տարողունակությունը, որի հայ ուղևորները մահացել են հուլիսի 2-ին ՌԴ Չելյաբինսկի մարզի Մաքսիմկա լճում, գերազանցվել է չորս մարդով: Արդյունքում` մահացել է 7 մարդ: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության մարզային վարչության ղեկավարի տեղակալ Իվան Կոլկովը. հայտնում է ТАСС-ը:
Նրա խոսքով` նավակը նախատեսված է եղել 5 հոգու համար:
Կոլկովը հավելել է, որ, բացի գերբեռնվածությունից, նավակի բոլոր ուղևորները եղել են առանց փրկարարական բաճկոնների:
Պաշտոնյան նաև հայտնել է, որ դեպքի վայրում լճի խորությունը 2,5 մետր է: