Միասին կարող ենք
կարևոր
343 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-24 17:01
Հասարակություն

Երևանում «Opel»-ը հայտնվել է ջրանցքում․ վարորդին օգնել են դուրս գալ

Երևանում «Opel»-ը հայտնվել է ջրանցքում․ վարորդին օգնել են դուրս գալ

Այսօր՝ ապրիլի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևանի քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հաղթանակ թաղամասում՝ ժողովրդին հայտնի 4-րդ գյուղում, թաղամասով անցնող ջրանցք ավտոմեքենա է ընկել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են նույն գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանն ու վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանը։

Ժամանել են նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վարորդին տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, սակայն վարորդը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։

Տեղում պարեկները պարզել են, որ վարորդը՝ Երևանի բնակիչ 57-ամյա Հայկ Վ․-ն, իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով հայտնվել է ջրատարում, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և դուրս բերել ջրից։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։