|
Փոխարժեքներ
03 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.14 |
| EUR | ⚊ | € 421.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.1956 |
| GBP | ⚊ | £ 491.01 |
| GEL | ⚊ | ₾ 139.01 |
Այսօր՝ հուլիսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։55-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին, Քուչակ գյուղի վարչական տարածքում, բախվել են «Opel Zafira» և «Opel Combo» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին գրում է shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։