|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Հունիսի 26-ին, ժամը 23.08-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Խարբերդ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Անտառայինների փողոցի 1-ին կմ հատվածում «ՎԱԶ-2105» մակնիշի 03LS806 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Մ., ծնվ. 1968թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել չշահագործվող ջրանցքում:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը վարորդ Մ. Մ.-ը և ուղևոր Ռ. Մ.-ը (ծնվ. 1994թ.) ինքնուրույն դուրս են եկել ավտոմեքենայից. հոսպիտալացման կարիք չի եղել
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, իսկ ջրանցքից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: