|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Դեկտեմբերի 3-ին, ժամը 22:49-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շնող-Քարկոփ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Այս մասինհայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, Ալավերդի-Այրում ավտոճանապարհի մոտ 22-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ․ Գ․, ծնված 1983 թ․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել և հայտնվել հարակից ձորակում (մոտ 4 մ)․ վարորդը տեղում մահացել է։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդի դին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։