|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, դեկտեմբերի 3-ին, ժամը 01:40-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հ. Ավետիսյան փողոցից դեպի Նոր Նորքի 8-րդ զանգված տանող ավտոճանապարհին ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորի եզրին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ավտոմեքենան գտնվում է Հ.Ավետիսյան փողոցի թիվ 58 շենքի մոտակայքում:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները «KIA Sorento» մակնիշի 91 NN 101 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս են բերել անվտանգ տարածք: