|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Մայիսի 8-ին ՆԳ նախարարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայության Ասկերանի շրջանային բաժնի 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ասկերան քաղաքի տարածքով հոսող գետի մեջ մեքենա է կողաշրջվել: Այս մասին հայտնում է Արցախի ԱԻՊԾ-ն:
Օգնություն ցուցաբերելու նպատակով կանչի վայր են մեկնել Ասկերանի ՇԱԻ բաժնի փրկարարները: Պարզվել է, որ քաղաքային մարզադաշտից դեպի հարակից այգիներ տանող՝ գետամիջով անցնող ճանապարհին, Ասկերան քաղաքի 21-ամյա բնակիչ Ա.Մ.-ն իր վարած «Mitsubishi montero» մեքենայով դուրս է եկել երթևեկելի հատվածից և ջրի մեջ կողաշրջվել: Մեքենայի մեջ է եղել նաև նրա 70-ամյա տատիկ՝ Շ.Գ.-ն:
Փրկարարները հատուկ տեխնիկական միջոցներով մեքենայից հանել են քաղաքացիներին՝ ցուցաբերել առաջին օգնություն: Նրանց առողջական վիճակը բավարար է: