|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ապրիլի 3-ին, ժամը 19:53-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին Mercedes B մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել գետի մեջ, տուժածներ չկան. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 16-րդ կմ-ին Mercedes B մակնիշի 17 AA 170 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Հ. և 1 ուղևոր) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել գետում, անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ գետից դուրս են բերել ավտոմեքենան և մոտեցրել ավտոքարշակին:
ԱԻՆ մամուլի ծառայություն