|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Shamshyan.com-ը հայտնում է, որ այսօր՝ հոկտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 12:30-ի սահմաններում Volkswagen մակնիշի 33 TԼ 328 համարանիշով ավտոմեքենայի վարորդը Իսակովի պողոտայից դեպի Արգավանդի խաչմերուկն ընկած ճանապարհահատվածում բախվել է ճանապարհի բետոնե բաժանարար հատվածին ու ճաղավանդակներին և, գլխիվայր շրջվելով, հայտնվել ճանապարհի մեջտեղում:
Վթարի վայրից ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ, մինչ դեպքի վայր կժամանեին հրշեջ-փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները, քաղաքացիներն իրենց ուժերով ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: