Միասին կարող ենք
կարևոր
694 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-24 18:33
Աշխարհ Հասարակություն

Ապրիլի 24-ին հիշելը նշանակում է երբեք թույլ չտալ՝ ժխտումը կամ կեղծիքը ծաղկեն. Ֆրանսիացի նախարարները՝ ցեղասպանության մասին

Ապրիլի 24-ին հիշելը նշանակում է երբեք թույլ չտալ՝ ժխտումը կամ կեղծիքը ծաղկեն. Ֆրանսիացի նախարարները՝ ցեղասպանության մասին

1915 թվականի ապրիլի 24-ը մի ամբողջ ժողովրդի ոչնչացմանն ուղղված ողբերգության սկիզբն էր, որը խլեց մեկ միլիոնից ավելի կյանք։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով լիազոր նախարար Ալիս Ռուֆոն։

«Օրոր Բերժեի հետ Հայաստան կատարած իմ այցի  ընթացքում մենք մասնակցեցինք Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կայացած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պաշտոնական արարողություններին»,-գրել է նա՝ հավելելով, որ 111 տարի անց Ֆրանսիայի ներկայությունը Երևանում հիշատակի և հավատարմության դրսևորում է։

Ֆրանսիայի կանանց և տղամարդկանց հավասարության և խտրականության դեմ պայքարի հարցերով լիազոր նախարար Օրոր Բերժեին էլ նշել է, որ Ֆրանսիայի և Հայաստանի միջև կապը վերացական չէ։ Այն պատմական է, մարդկային և անխզելի։

«1967 թվականից ի վեր Երևանում վառվում է հավերժական կրակը։ 1.5 միլիոն կորած կյանք։ Ցեղասպանություն»,-գրել է նախարարը, հավելելով, որ  ապրիլի 24-ին հիշելը նշանակում է հրաժարվել մոռանալուց և երբեք թույլ չտալ, որ ժխտումը կամ կեղծիքը ծաղկեն։