|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում: Նշենք, որ այսօր Բագրատ Սրբազանը առցանց հարցարզւույց է տվել ավելի քան 50 լրատվամիջոցի: Նշենք, որ հունիսի 9-ին էլ նախատեսված է մեծ հանրահավաք Երեւանում, որը, ինչպես Բագրատ Սրբազանն է շեշտում, առանցքային է լինելու:
Հիշեցնենք, որ Կիրանցում օրեր շարունակ ճանապարհը փակ պահելով եւ սահմանազատման դեմ բողոքի ակցիաներ անցկացնելուց հետո «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ քալերթ սկսեց դեպի մայրաքաղաք: Մայիսի 9-ին հասնելով Երեւան` Բագրատ Սրբազանը մեծ հանրահավաք անցկացրեց` հայտարարելով, որ պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, հայտարարվեց նաեւ իմպիչմենթի գործընթաց սկսելու վերաբերյալ խորհրդակցությունների մասին: Մայիսի 26-ի հանրահավաքին Բագրատ Սրբազանը հայտարարեց անցումային կառավարության մասին, որի վարչապետի թեկնածուն Բագրատ Սրբազանին առաջադրեցին: